Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Ոտքերի այտուց

Ոտքերի այտուց

Այտուց (լատիներենից` oedema) նշանակում է օրգաններում ու արտաբջջային հյուսվածքներում հեղուկի կանգ:

Տեսակները

 

  • Հիդրեմիկ այտուցը կապված է ավելորդ հեղուկի կուտակմամբ երիկամների հիվանդությունների ժամանակ:
  • Կախեկտիկ այտուցներն առաջանում են սիրտ-անոթային հիվանդությունների կամ օրգանիզմի հյուծման ժամանակ:
  • Կանգային այտուցը գոյանում է անոթների թափանցելիության հետևանքով, մազանոթներում ճնշման ու արյան մեջ ալբումին սպիտակուցի նվազմամբ:
  • Մեխանիկական այտուցները վնասվածքների հետևանք են ու կարող են առաջանալ հղիության և ուռուցքների ժամանակ:
  • Նեյրոպաթիկ այտուցներն առաջանում են ալկոհոլամոլության ու շաքարային դիաբետի ժամանակ:
  • Ալերգիկ այտուցը (Կվինկեի) մաշկի խոր այտուց է, որը շատ արագ է զարգանում ու ճիշտ բուժման դեպքում արագ էլ ներծծվում է:

 

Հաճախ այտուցվում են ծայրանդամները, որովայնային ու ստոծանային խոռոչները, ենթամաշկային ճարպային բջջանքը:

Ոտքերի այտուցի պատճառները

 

  • Ոտքերի վրա մեծ ծանրաբեռնվածությունը:
  • Մեծ քանակությամբ հեղուկի օգտագործումը, հատկապես քնից առաջ:
  • Նյութափոխանակության խանգարումը:
  • Հարթաթաթությունը:
  • Խաչած ոտքերով նստելը:
  • Ցածր կամ չափազանց փափուկ նստատեղին երկար նստելը:
  • Ավելորդ քաշը:
  • Սխալ ընտրված կոշիկը. չարժե հագնել չափազանց բարձր կամ լրիվ հարթ ներբանով կոշիկ: Նախընտրելի են ցածրակրունկները: Կոշիկը պետք է ազատ լինի, չսեղմի ոտքը, իսկ մատները դասավորված լինեն կանոնավոր, ոչ իրար վրա:
  • Երակների վարիկոզ լայնացում. այս դեպքում այտուցն աստիճանաբար է առաջանում, սկզբում այն քիչ արտահայտված է, իսկ երեկոյան, ուղղահայաց դիրքում նկատելի շատանում է: Քնից կամ հանգստից հետո այտուցը կարող է անհետանալ կամ նվազել ու վերականգնվել կրկին հաջորդ օրը` երեկոյան, օրվա երկրորդ կեսին: Ոտքերին այտուցներն առաջանում են արյան հոսքի խանգարման հետևանքով: Զարկերակներում մեծանում է հիդրոստատիկ ճնշումը: Արյան երկարատև կանգը բարձրացնում է ճնշումը սկզբում զարկերակներում, ապա նաև ամենամանր անոթներում:
  • Սիրտանոթային աշխատանքի խանգարում:
  • Երիկամների հիվանդություն: Այս դեպքում ուժեղ այտուց է առաջանում ու տարածվում է ստորին երկու վերջույթներում, առանց քորի, ցավի ու ջերմության տեղային բարձրացմամբ է ուղեկցվում : Այտուցվում են նաև կոպերը, մուգ շրջաններ են առաջանում աչքերի տակ, հաճախ մեզի գույնն է փոխվում ու քանակը` նվազում:

Աղիքների հիվանդության ժամանակ ախտանշանները նման են «երիկամայինին», սակայն ուղեկցվում են ոչ թե միզարտադրության խանգարմամբ, այլ ավելի տևականությամբ:


Ոտքերը կարող են այտուցվել նաև սուր ռեսպիրատորային հիվանդություններից հետո: Դա ևս վկայում է բարդ հետևանքի` երիկամների հիվանդության մասին:

 

  • «Փղային հիվանդություն»: Այդ դեպքում խախտվում է մաշկի ու ենթամաշկային բջջանքում ավշահոսքը: Դրա պատճառով ուժեղ այտուցներ են առաջանում, հաճախ` ստորին ծայրանդամներում, ինչի հետևանքով ոտքերը փղի ոտքեր են հիշեցնում:
  • Վահանաձև գեղձի հետ կապված նույնպես կարող են ձիգ այտուցներ առաջանալ, որոնք սեղմելիս փոսիկներ չեն մնում: Այս հիվանդությունից կարող են այտուցվել նաև լեզուն, ուսերը, առաջանում է թուլություն, քնատություն, մրսկանություն, փորկապության երևույթներ:
  • Ոտքերի այտուցը կարող է առաջանալ նաև ինչպես մակերեսային, այնպես էլ խորադիր սուր թրոմբոֆլեբիտի ժամանակ: Սակայն այդ դեպքում ոտքերում նաև ցավ է լինում, կարմրություն, ջերմություն է այտուցի հատվածում առաջանում:


Բուժումը ժողովրդական միջոցներով

  • 1 բաժին բևեկնախեժ (սկիպիդար), 2 մաս գերչակի ձեթ: Տաքացնել գերչակի ձեթը, մեջը լցնել սկիպիդարն ու դրանով շփել ոտքերը, ապա բամբակյա գուլպաներ հագնել:
  • 1 ձվի դեղնուցը խառնել 1 թ/գդալ սկիպիդարի ու 1ճ/գդալ խնձորի քացախի հետ ու այդ խառնուրդով ոտքերը լավ շփել:
  • Հոգնած ու այտուցված ոտքերը կարելի է շփել մի կտոր սառույցով: Գերադասելի է, որ այն ոչ թե սովորական ջրից սառցակտոր լինի, այլ խոտաբույսերից պատրաստված թուրմից, ասենք` եղեսպակի, հազարատերևի, դաղձի կամ էլ նվենու:
  • Ոտքերը կարելի է ծովաղ ավելացրած ջուրը դնել, ինչը թուլացնում է լարվածությունն ու հանգստացնում, ապա ոտքերի այտուցված հատվածները մերսել ներքևից վերև շարժումներով:
  • Կոնտրաստային լոգանքներ: Հրաշալի օգնում են հոգնած ոտքերի դեպքում, ծանրությունն ու այտուցը վերացնում են թաթի հատվածում: Ոտքերը դրա համար պետք է մեկ տաք, մեկ սառը ջրի մեջ պահել (10 վայրկյան):
  • Այս ամենից զատ, շատ օգտակար են մերսումն ու մարզումը: Երեկոյան ցնցուղից հետո չորացնել ոտքերն ու սկսել մերսել թաթերից: Ինքնամերսումը սկսում են ոտքի բութ մատից մինչև ծունկ, ապա ծնկից` ազդր: Կարելի է ոտքերը մարզել գետնին ոտնաթաթով ռետինե գնդակ գլորելով:
  • Երեկոյան 7-ից հետո փորձեք հեղուկ քիչ օգտագործել: Ավելորդ հեղուկն օրգանիզմից դուրս բերելու համար կարելի է խոտերի թուրմ օգտագործել:


Այտուցները հղիության ժամանակ


Սա հաճախադեպ երևույթ է: Չէ՞ որ հղիության ժամանակ կանանց մոտ փոփոխվում է հորմոնալ ֆոնը: Գրեթե տասնապատիկ ավելանում է արգանդի կրճատումը, հետևաբար` վիժումը կանխելու պատասխանատու պրոգեստերոն հորմոնի քանակը: Սակայն նույն հորմոնը նպաստում է նաև հյուսվածքներում մեզի կանգին, ինչը ի վերջո այտուց է առաջացնում: Հղիության ընթացքում կանանց մոտ ջուր-աղային փոխանակության խանգարում է կատարվում, ինչը կարող է հանգեցնել ավիշի ու արյան հոսքի դեպի ոտքերի երակներ ու արյան անոթների պատերի փոփոխությունների:


Ինչ այտուցներ են լինում ու ինչպես կարելի է կանխարգելել դրանք: Ինչպես են առաջանում այտուցները


Միշտ չէ, որ հեղուկը կուտակվում է օրգանիզմում: Հղիության առաջին 3 ամիսների ընթացքում հազվադեպ է այտուցվածություն առաջանում: Արդեն երկրորդ եռամսյակի մոտ հղին կարող է նկատել, որ ոտքերի ու ձեռքերի մաշկը ձգված է: Ավելի ուշ դեմքն էլ ասես ավելի է կլորանում: Իսկ հղիության վերջին եռամսյակում այտուցվում են ձեռքերը, ոտքերը, դեմքը, փորը:


Ստուգելու նպատակով կարելի է մատով սեղմել ծունկը (ոչ մկանների մոտ) ու, եթե սեղմելուց փոսիկ է առաջանում ու անմիջապես չի անցնում, ապա այտուց կա:


Հղիության ընթացքում կանանց մարմնի զանգվածն աստիճանաբար է ավելանում. կտրուկ տատանումը վկայում է այտուցի մասին: Ուստի պոլիկլինիկաներում հետևում են հղիի քաշին:


Այտուցների տեսակները հղիության ժամանակ


Ֆիզիոլոգիական. որոշ կանանց մոտ դաշտանից առաջ թեթևակի այտուցվում են ոտքերն ու ծանրության զգացում է առաջանում: Հղիության ժամանակ այդ ախտանշաններն ամենայն հավանականությամբ, հաճախակի զգացնել կտան:
Ֆիզիոլոգիական այտուցները հղի կնոջ օրգանիզմի` նատրիումի ու ջրի կուտակման հակումն է, ինչը հատկապես զգալի է աղի սնունդը չարաշահելու, գերբեռնվածության դեպքում ու շոգին: Մարմնի զանգվածի ավելացումը ոտքերի համար ծանրաբեռնվածություն է ստեղծում, ինչը նույնպես այտուցի վտանգ է առաջացնում: Սակայն այդ այտուցները վտանգ չեն ներկայացնում առողջության համար, ու ծննդաբերությունից հետո ամեն ինչ կարգավորվում է, ոտքերն էլ նախկին չափերն են ընդունում:


Պաթոլոգիկ այտուցներ. հղիության ընթացքում երբեմն այտուցները հիվանդության ախտանշան են, ասենք, այսպես կոչված հղիների «ջրգողության», արտահայտվում է քաշի կտրուկ ավելացմամբ` մինչև 20 կգ, ուժեղ այտուցվում են ոտքերը, ձեռքերը, դեմքն ու գոտկատեղը: Կինը դժվարությամբ է կոշիկ հագնում, կռանում, աչքերը փոքրանում են կոպերի այտուցի պատճառով: Այդ ժամանակ պտուղը գործնականում չի տուժում, սակայն դա հեստոզի նախնական փուլն է: Այն պետք է բուժել, որ հետագայում հեստոզի ավելի ծանր ձևի չվերածվի, ինչն ուղեկցվում է նաև արյան բարձր ճնշումով ու սպիտակուցի անջատմամբ:


Ինչով է այտուցը վտանգավոր հղիի համար


Արտասահմանյան բժիշկները հակված են կարծելու, որ այտուցը ֆիզիոլոգիական երևույթ է ու բուժում չի պահանջում:Այտուցը հեստոզի 3 հիմնական ախտանշաներից մեկն է (այն հետագայում կարող է թունավոր հղիության պատճառ դառնալ): Սովորաբար, հեստոզը հղիության 3-րդ եռամսյակում է արտահայտվում, սակայն հնարավոր է, որ անհատական զարգացում լինի:

 

Կանխարգելումը


Հղիները գիտեն, որ իրենց միշտ մասնագետը խորհուրդ է տալիս նման դեպքերում նվազեցնել օգտագործվող հեղուկի քանակը: Սակայն հիմա այն եզրակացության են հանգել, որ եթե հեղուկի քանակը սահմանափակվի, ապա օրգանիզմը կփորձի հեղուկը պահել օրգանիզմում` դրանով իսկ այտուցները շատացնելով:


Պետք է խմել օրական 1.5-2 լ հեղուկ (հաշվի են առնվում նաև մրգերը, ապուրն ու հյութերը): Շատ օգտակար են թարմ մզված հյութերը:


Լրիվ պետք է հրաժարվել ծարավ առաջացնող, ինչպես նաև` գազավորված ըմպելիքից, ապխտած ու մարինացված մթերքից:Պետք է նվազեցնել աղի քանակը, սնունդը պետք է անալի լինի, քանի որ աղը հեղուկը պահում է օրգանիզմում: Աղի օրական նորմը պետք է 8 գ լինի սովորական 12-15 գ-ի փոխարեն:


Պետք է միրգ, բանջարեղեն ու ձավարեղեն օգտագործել` շոգեխաշած, խաշած կամ փուռը դրած: Երբեմն ծարավը կարելի է հագեցնել հյութալի խնձորով, նարնջով ու վարունգով:Սնունդը պետք է լինի, խաշած, փուռը դրած, բայց ոչ երբեք տապակած:

 

Մասնագետի հետ համաձայնեցնելով` կարելի է խմել խոտաբույսերով թեյ, ցանկալի է` միզամուղ հատկությունով:Սակայն միզամուղ դեղորայք նշանակվում է միայն ուժեղ արտահայտված այտուցի ժամանակ ու կարճ ընթացքով: Ինքնուրույն ոչ մի դեպքում չի կարելի միզամուղ ընդունել:


Իսկ հիմնականում հղիության ժամանակ այտուցի դեպքում պետք է պարզապես շարժուն կենսակերպ վարել: Շարժումը խանգարում է հեղուկի կանգին:

 

  • Շատ արդյունավետ է ոտքերը վեր բարձրացրած պառկելը:
  • Խուսափել շոգ վայրերից:
  • Ոտքերի լոգանք կարելի է անել, սակայն սառը ջրով` 20 րոպե:
  • Մերսումը նույնպես կօգնի այտուցի դեմ: Պետք է սկսել ոտնաթաթերից:
  • Սովորական կիտրոնով, բայց առանց շաքարի թեյը նույնպես զովացնող ու ծարավը հագեցնող միջոց է:


Այտուցի կանխարգելումը

 

  • Եթե հնարավորություն ունեք, ապա օրվա մեջ փորձեք փոխել կոշիկը, եթե հատկապես սիրում եք բարձրակրունկ հագնել:
  • Երեկոյան 7-ից հետո սահմանափակեք հեղուկի քանակը:
  • Օրվա ընթացքում փորձեք ոտքերի համար հանգիստ ապահովել, շփեք ու մերսեք:
  • Գոյություն ունեն հատուկ գուլպաներ, որոնք խոչընդոտում են այտուցառաջացումը:
  • Խուսափեք գազավորված ըմպելիքներից:
  • Քնեք ոտքերի տակ բարձ դրած:
  • Երեկոյան, տուն վերադառնալով, կրկին ոտքերի համար հանգիստ դիրք ապահովեք, ասենք` պառկեք ու ոտքերը բարձր դրեք, 10-15 րոպեից հետո շփեք ու մերսում կատարեք:
  • Եթե ոչինչ չի օգնում, իսկ այտուցներն ավելի հաճախակի են նեղում, կոշտանում ու մաշկի ջերմությունն էլ բարձրանում է, ապա անպայման դիմեք բժշկի:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. dobre.stb.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...

Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am
Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am

Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...

Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Ախտորոշում
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Վիրաբուժություն
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...

Ճարպակալում
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am

Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...

Պլազմաֆերեզ. erebunimed.com
Պլազմաֆերեզ. erebunimed.com

Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Սրտանոթաբանություն
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am

Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...

Իմունիտետ. armeniamedicalcenter.am
Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...

Իմունաբանություն
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...

Ախտորոշում
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com

Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...

Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Ախտորոշում
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...

Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ